ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
11 զոհ. Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են միկրոավտոբուսն ու բեռնատարը
09:12, 14.08.2023 | mamul.am
10535 | 0

Օգոստոսի 14-ին, ժամը 00:27-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Պ․, ծնված 1990 թ.):

Գյումրու ԲԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Գյումրու ԲԿ են հոսպիտալացվել տուժածներ Մ. Գ.-ն (ծնված 1996 թ.), Լ. Ղ.-ն (ծնված 1989 թ.), Հ. Պ.-ն (ծնված 1990 թ.), Պ. Ա.-ն (ծնված 1985 թ.), Է. Ք.-ն (ծնված 2000 թ.) և Է. Ս.-ն (ծնված 1984 թ.): Այնուհետև Է. Ս.-ն (ծնված 1984 թ.) տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ:

ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 11 քաղաքացի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր