ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Ֆակտոր»-ի եթերում զարմանք է հայտնել, թե ինչո՞ւ է իր հայտարարության շուրջ նման աղմուկ բարձրացել։ Հիշեցնենք՝ պատգամավորը հայտնել էր, որ իրավապահներին փաստեր և տվյալներ է ներկայացրել, թե ընդդիմությունից ովքեր են մայիսի 9-ին մարդկանց գումարով տարել Հրապարակ՝ հանրահավաքի․ «Տպավորություն է, որ ես աշխատում, ապրում և գործում եմ մի իրականության մեջ, իսկ հարցադրում անողները՝ մեկ ուրիշ իրականության մեջ։ Այսինքն, ես ասել եմ մի բան, որը շա՞տ արտառոց երևույթ է, և հարցե՞ր են բարձրացվել։ Այո՛, ես դիմել եմ իրավապահ կառույցի, տվյալներ եմ հայտնել, բայց չեմ ասի՝ ում վերաբերյալ»,- նշել է նա՝ հայտնելով մեկ այլ տեղեկություն․ «Ավելի սարսափելի բաներ էլ կան, մարդկանց բերել են՝ փող խոստանալով, բայց փողերը չեն տվել»,- ասել է պատգամավորը՝ ենթադրելով, որ այդ արարքի հեղինակները «Հայաստան» դաշինքի արբանյակներն են։ |