ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Այս ողբերգությունը միայն մեկ գերատեսչության տապալման մասին չի խոսում». Տ. Աբրահամյան
10:06, 14.08.2023 | mamul.am
7653 | 3

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին 2 ամսում, գրեթե ամենօրյա ռեժիմով մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների մասին լրահոսը, կարծես սովորական բնույթ է ստացել:
Իսկ ահա այսօր արդեն հաղորդվում է խոշոր վթարի մասին, որի հետևանքով 11 մարդ է մահացել:
Առաջին բանը, որը մտքիդ գալիս է, իհարկե, երկրում առկա բարդակն է, որտեղ ամենուրեք հանցագործություն է` կենցաղայինից մինչև վերին էշելոն:
Այս ողբերգությունը միայն մեկ գերատեսչության տապալման մասին չի խոսում, սա խոսում է կառավարման քաոսի մասին:
Ի դեպ, երբ հաճախ խոսում ենք Արցախի կամ անվտանգության խնդրի հետ կապված անտարբերության մասին, դրանք բացառություններ չեն:
Իշխանության անտարբերությունը մարդկային կյանքի նկատմամբ բերում է նաև խաղաղ իրավիճակում մարդկային կորուստների, իսկ ժամանակին դրանց ուսումնասիրությունն ու անհրաժեշտ կանխարգելիչ քայլերի ձեռնարկումը կարող էր կյանքեր փրկել, իրավիճակ փոխել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր