ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Սևանա լճում ջրահեղձ եղած քաղաքացին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանի խորհրդականն է
11:12, 14.08.2023 | mamul.am
4239 | 0

Օգոստոսի 13-ին, ժամը 20:17-ին, ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափին հերթապահություն իրականացնող ջրափրկարարներն ափից 25 մ հեռավորության վրա նկատել են քաղաքացու, որը լողալիս անհետացել է։

Ջրափրկարարները լողալով մոտեցել են տվյալ հատվածին, մոտ 1․5 մ խորությունից դուրս բերել քաղաքացուն և ռետինե մոտորանավակով տեղափոխել ափ, հայտնում է ՆԳՆ–ն:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով` Սևանա լճում ջրահեղձ եղածը Հայաստանում Ուկրաինայի դեսպանի խորհրդական Ս. Օ.-ն է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր