ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե իբր Հայաստանը զինտեխնիկա է կուտակում սահմանների մոտ
12:36, 14.08.2023 | mamul.am
3791 | 0

«Վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի տարածքում ապօրինի տեղակայված Հայաստանի զինված ուժերն ակտիվացրել են ռազմաինժեներական և այլ ռազմաշինարարական աշխատանքները։ Վերջին օրերին Հայաստանի զինված ուժերի սպառազինության, այլ զինտեխնիկայի և անձնակազմի մեծածավալ կուտակումներ են նկատվում՝ Ադրբեջանի հետ չսահմանազատված սահմանի երկայնքով հերթական ռազմական արկածախնդրությունն իրագործելու նպատակով»,- այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Հայաստանի նման գործողությունները ցույց են տալիս, որ Երևանը չի դադարեցրել իր տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ, և Ադրբեջանի տարածքային ամբողջականության բանավոր ճանաչումը տարբերվում է տեղում գործողություններից։

Ելնելով դրանից՝ Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքի այլ համընդհանուր փաստաթղթերով նախատեսված բոլոր օրինական միջոցներով», - ասվում է հայտարարությունում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր