ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Հզոր պայթյուն՝ Մախաչկալայի գազալցակայանում. կան զոհեր
09:54, 15.08.2023 | mamul.am
4129 | 0

Այսօր գիշերը Մախաչկալայի հյուսիսում գտնվող «Նաֆտա-24» գազալցակայանում հզոր պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 27 մարդ, այդ թվում՝ երեք երեխա. հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Դաղստան ժամանած ՌԴ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Վիկտոր Ֆիսենկոն հայտնել է, որ գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 66-ի, նրանցից 10-ի վիճակը ծանր է։ .

ՌԴ ԱԻՆ-ից հայտնում են, որ սկզբում հրդեհվել է ավտոտեխսպասարկման շենքը, ապա կրակը տարածվել է գազալցակայանի վրա, իսկ հետո պայթել է գազ-օդ խառնուրդը։ Հրդեհը մարվել է պայթյունից գրեթե 4 ժամ անց։ Շրջանի ղեկավար Սերգեյ Մելիքովը տեղի ունեցած պայթյունը բացատրել է գազալցակայանի դիմացի տարաների պայթեցմամբ։

«Պայթյունի պատճառներն ու բնույթը պարզվում են»,- ասել է նա:

Դաղստանի դատախազությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել, տեղի իշխանությունները դադարեցրել են գազամատակարարումը Կումտորկալինսկի շրջանում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր