ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
ՔՊ-ական պատգամավորներին նոր հրահանգ է տրվել․ «Հրապարակ»
09:24, 18.08.2023 | mamul.am
5981 | 1

«Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարվել է մեկ մարդու պես մասնակցել Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին, հատկապես մայրաքաղաքից ընտրվածները պետք է շրջեն իրենց վարչական շրջաններում, զրուցեն երեւանցիների հետ: Բայց հրահանգվել է ոչ այնքան իրենց ցուցակի և թեկնածուի գովքն անել, որքան մրցակիցներին քննադատել։ ՔՊ-ում Ավինյանի հիմնական մրցակից են դիտարկում Մանե Թանդիլյանին և Հայկ Մարությանին, հատկապես վերջինիս հարցում «վերևից» հրահանգ է իջել` անողոք լինել։
Հիշեցնենք, որ պաշտոնական քարոզարշավի մեկնարկն օգոստոսի 23-ին է, պատգամավորների արձակուրդն ավարտվում է օգոստոսի 25-ին, սակայն դա նշանակություն չունի` պետք է հենց 23-ից լծվեն աշխատանքի` առանց գլուխ պահելու»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր