ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Կարող է խաղաղության` ձեր բերած պայմանագրով Երևանը փաթաթում ու հանձնում եք Ադրբեջանին». Բագրատ Սրբազան
22:30, 15.05.2024 | mamul.am
1364 | 0

Սուրբ Աննա եկեղեցու բակում անդրադառնալով խաղաղության պայմանագրին՝ Բագրատ Սրբազանն ասաց. «Խաղաղության պայմանագրի արձանագրումն է փաստելու մնացած գործողությունները հարաբերության իմաստով։ Առանց խաղաղության պայմանագրի ինչպե՞ս կարելի հարաբերություն ստեղծել։ Այդ խաղաղության պայմանագիրն էլ պիտի լինի մեր շահերով։ Բովանդակությունը պիտի իմանանք, կարող է խաղաղության` ձեր բերած պայմանագրով Երևանը փաթաթում ու հանձնում եք Ադրբեջանին։ Լիքը կետեր պետք է նշված լինեն` մինչև Արցախի վերադարձ։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում է, 4 տարի է՝ մենք ռազմագերիներ ունենք այնտեղ։ Մեր այն ղեկավարներն են բանտերում, որոնց հետ այս մարդիկ պարել են, ցատկել են, հաց են կերել, լիտրերով օղի են խմել։ Օրինակ՝ որպես նախապայման խաղաղության ձեր պայմանագրում այս մասին կա՞, չկա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր