Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «2023 թվականի օգոստոսի 21-ին Արցախի Հանրապետության քաղաքացի Դավիթ Մինասյանը «Facebook» սոցիալական ցանցի իր կողմից վարվող նույն անվամբ օգտահաշվով հրապարակել է գրառում այն մասին, որ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի աշխատակիցներն իրեն ծեծի են ենթարկել: Գրառմանը կից Դ.Մինասյանը հրապարակել է լուսանկար, որտեղ անձի մարմնի վրա առկա են այտուցների և քերծվածքների տեսքով մարմնական վնասվածքներ: |