ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը». Բելգիայի ԱԳ նախարար
13:24, 22.08.2023 | mamul.am
4245 | 0

«Ղարաբաղյան պատմական հակամարտությունից դուրս գալու միակ ճանապարհը բանակցությունն է, փոխզիջումը: Նույնը կասեմ ադրբեջանցի գործընկերոջս՝ առաջիկա հանդիպման ժամանակ»,- ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբը: «Ողջունում են ձեր վարչապետի համարձակ հայտարարությունները, որոնք խաղաղության ուղին են բռնել»,- նշել է նա: Բելգիացի պաշտոնյան հայտնել է, որ մտահոգված են Արցախում ստեղծված իրավիճակով. «ԼՂ բնակիչների կյանքը վտանգի տակ է, որն անընդունելի է: Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել ԼՂ բնակչության անվտանգությունը և Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը»:

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բելգիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն առավոտյան այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր: ՀՀ ԱԳՆ-ում տեղի էր ունեցել նաև երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների առանձնազրույցը, որին հաջորդել էր ընդլայնված կազմով հանդիպումը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր