ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի ՀՀ-ից». Միրզոյան
13:42, 22.08.2023 | mamul.am
5870 | 2

«Մինչ այժմ չենք լսել ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ Արդբեջանի ղեկավարության հրապարակային խոսքերը, մինչդեռ այդպիսի խոսքեր լսել ենք փակ հանդիպումների ժամանակ, ինչը խիստ մտահոգիչ է և կարող է վկայել այն մասին, որ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի ՀՀ-ից»,- ՀՀ արտգործնախարարությունում Բելգիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Հիշեցնենք՝ Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբը ժամանել է ՀՀ ԱԳՆ, որտեղ նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Տեղի է ունեցել Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր