ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Արցախի ԱԺ նախագահն ընդունել է ռուսական համայնքի ղեկավարին
14:48, 22.08.2023 | mamul.am
4817 | 1

Օգոստոսի 21-ին Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն ընդունել է ԼՂՀ ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովին:

Ալ. Բորդովը ներկայացրել է Արցախում ռուսական համայնքի գործունեությունը, համայնքային կյանքին առնչվող խնդիրները, իրականացվող միջոցառումները:

Այնուհետև կողմերը քննարկել են ռուսական համայնքի և օրենսդիր մարմնի կապի ու համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր: Այս մասին հայտնում է ԱՀ Աժ կայքը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր