ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+28 °C
ՄԱԿ-ը որոշել է 268 միլիոն դոլար հավաքել Ուկրաինայի համար
22:12, 22.08.2023 | mamul.am
5865 | 0

ՄԱԿ-ը և նրա հումանիտար գործընկերները 268 միլիոն դոլարի դրամահավաք են նախաձեռնել ձմռանն Ուկրաինայի բնակչությանն օգնելու համար։ Այս մասին երեքշաբթի՝ օգոստոսի 22-ին, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

Պաշտոնյան պարզաբանել է, որ խոսքը ռազմական գործողությունների գծի մոտ գտնվող տների վերանորոգման, ինչպես նաև մարդկանց հագուստով և ջեռուցման սարքերով ապահովելու մասին է։

Ակնկալվում է, որ այդ գումարը կբավականացնի ավելի քան 1,3 միլիոն ուկրաինացիներին օգնություն ցուցաբերելու համար։

Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը խնդրել էր ԱՄՆ Քոնգրեսին Ուկրաինային և այլ երկրներին հատկացնել 8,5 միլիարդ դոլար տնտեսական, հումանիտար և ռազմական օգնություն։ Միևնույն ժամանակ, առաջարկվում է 7,3 միլիարդ դոլար ուղարկել Ուկրաինային և տարբեր տեսակի հակամարտություններում հայտնված այլ երկրներին և նրանց բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր