ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Տեքստը մեջբերելու հնարավորություն և այլ նորամուծություններ` WhatsApp-ում
23:36, 22.08.2023 | mamul.am
9091 | 0

HD տեսանյութերի և լուսանկարների ուղարկման գործառույթների հայտարարումից հետո WhatsApp-ի մշակողները հայտարարեցին ևս մեկ նորամուծության մասին՝ սուրհանդակում կհայտնվեն տեքստի ձևաչափման նոր գործիքներ։ Այժմ հաղորդագրություն ուղարկելիս, օգտատերը կարող է տեքստը դարձնել շեղ, թավ, գծանշող: Հաղորդվում է, որ WhatsApp-ում կհայտնվեն նաև մեջբերումներ, բայց ոչ միայն ամբողջ հաղորդագրությունը, ինչպես հիմա է, այլ նաև առանձին հատվածներ։

Ձևաչափման մեկ այլ առանձնահատկություններից են ցուցակները: Այժմ հաղորդագրության մեջ ցուցակ կազմելու համար անհրաժեշտ է միավորներ ավելացնել՝ ընդգծելով կետերը։ Նոր ձևաչափման տարբերակի թողարկմամբ սա կդառնա ֆունկցիոնալության մի մասը:

WhatsApp-ը կունենա նաև նոր հնարավորություններ մշակողների համար՝ «Code Block» ֆունկցիան, որը կօգնի ուղարկել կոդի հատվածներ՝ խուսափելու համար շփոթությունից, երբ կոդերի հատվածները սխալ են ցուցադրվում զրույցի պատուհանում:

Առայժմ նորությունները փորձնական են, թե երբ նոր գործառույթները կթողարկվեն բոլոր օգտատերերի համար, չի հաղորդվում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր