ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Հունաստանի անտառային հրդեհների գոտում հայտնաբերվել է 18 մարդու դի
23:54, 22.08.2023 | mamul.am
4323 | 0

Հունաստանի հյուսիսում անտառային հրդեհներ են մոլեգնում: Ընդհանուր առմամբ, Հունաստանում առնվազն հինգ խոշոր հրդեհի օջախ կա, որ չի վերահսկվում: Հրդեհներից մեկի գոտում հայտնաբերվել են 18 ածխացած մարմիններ։ Խոսքը, հավանաբար, անօրինական ներգաղթյալների մասին է, երեքշաբթի՝ օգոստոսի 22-ին, ERT պետական ​​հեռուստաալիքի եթերում ասել է Հունաստանի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Յանիս Արտոպոյոսը։ «Քանի որ շրջակա տարածքներում անհայտ կորածների մասին հաղորդումներ չեն եղել, ստուգվում է տեղեկատվությունը, թե արդյոք նրանք ապօրինի մուտք գործած անձինք են», - ասել է նա։

Դիերը հայտնաբերվել են Դադիա ազգային պարկի Ավանտաս գյուղից հարավ գտնվող հեռավոր գյուղական մի խրճիթում, որտեղ օրեր շարունակ մոլեգնում են անտառային հրդեհները: Թուրքիայի հետ սահմանին գտնվող այս տարածքով է անցնում անօրինական միգրացիայի հայտնի ուղիներից մեկը։ Չի բացառվում, որ զոհերի թիվը շատ լինի:

Զոհերի թիվն այս պահին հասնում է 20-ի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր