ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Արագածի բարձրլեռնային լճերը
00:12, 25.08.2023 | mamul.am
6810 | 0

Հայաստանի ամենաբարձր ու վեհ լեռը՝ Արագածը, զբոսաշրջիկների և լեռնագնացների շրջանում հայտնի է ոչ միայն իր բարձրաբերձ չորս գագաթներով, այլ իր լանջերին փռված բարձլեռնային լճերով և ջրվեժներով։
Վերջին շրջանում հատկապես լեռնագնացների կողմից մեծ պահանջարկ են վայելոիմ Արագածի ամենաբարձր՝ Հյուսիսային գագաթի անմիջապես ներքևում գտնվող երեք լճերը, որոնք ապշեցնում են իրենց գեղեցկությամբ։ Ռապի, Աստղկան և Մթնալիճ անվամբ այս երեք լճերը յուրահատուկ են հատկապես իրենց տեղադրությամբ։

Աստղկան լիճ
Աստղկան լիճ
Լճերն ուղիղ գտնվում են Հյուսիսային գագաթի՝ հսկա պատ հիշեցնող ժայռազանգվածի տակ, տարբեր բարձրությունների վրա։
Ռապի լիճ
Ռապի լիճ
Ուշագրավն այն է, որ մեկ օրվա ընթացքում հնարավոր է քայլելով հասնել բոլոր երեք լճերը, իսկ այդ ողջ ընթացքում ձեզ կուղեկցի Հյուսիսային «պատի» վեհ տեսարանը։ Այս երեք լճերից ամենաբարձրը Մթնալիճն է, որը գտնվում է 3480 մ բարձրության վրա։ Այս լիճը հատկապես ապշեցնում է իր կապույտ հայելային արտացոլանքով։
Մթնալիճ

Արագածի լճերը իրենց ծագմամբ սառցադաշտային են, որոնք առաջանում են հալոցքաջրերից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր