ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան կատարած այցի արդյունքներով կայացած ասուլիսի ժամանակ պատասխանել է Խարկովի մարզի վրա ռուսական զորքերի հարձակման մասին Shot-ի հարցին։ «Խարկովը գրավելու ծրագրեր չունենք»,- ասել է նա։ Պուտինի խոսքով՝ այժմ այնտեղ սանիտարական գոտի է ստեղծվում, իսկ ստեղծված իրավիճակի համար մեղավոր են ուկրաինական իշխանությունները։ |