ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Էլիտար շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի
23:00, 30.08.2023 | mamul.am
4043 | 0

Այսօր՝ օգոստոսի 30-ին, Կոտայքի մարզում «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 2-րդ բրիգադը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի «Շախմատի դպրոցի» մոտ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկի Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 45-ամյա Լյովա Հ-ն է, ով նշված տարածքում կառուցվող նորակառույց շենքի 8-րդ հարկում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար վայր է ընկել, ինչն էլ դարձել մահվան պատճառ:

Շենքի կառուցապատողը «Էլիտ պրոջեքտ գրուպ» ՍՊԸ-ն է, կապալառուն՝ «Էլիտ պրոջեքտ գրուպ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը ՝ «Մովսես Շինարար» ՍՊԸ-ն, հեղինակային հսկողությունը «Էլիտ պրոջեքտ» ՍՊԸ-ն, շինարարական թույլտվությունը տրված է 08.09.2022 թվականին՝ N308, սկիզբը՝ 12.09.2022, ավարտը՝ 12.09.2024:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր