ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Սկսվում է «ՀայաՔվե»-ի երկրորդ փուլը
00:38, 31.08.2023 | mamul.am
2932 | 1

«Համախմբում» շարժման խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Սիրելի հայրենակիցներ, վաղը՝ ժամը 11:00-ին ՀայաՔվե նախաձեռնության ստորագրահավաքի արդյունքները ներկայացնում ենք Կենտրոնական ընտանեկան հանձնաժողովին։ Սիրով հրավիրում ենք մասնակցել միջոցառմանը։

Սկսվում է ՀայաՔվե նախաձեռնության երկրորդ փուլը։ Մեր նպատակն է օրենքի նախագիծն անցկացնել Ազգային Ժողովում։ Դա հնարավոր կլինի, եթե նախաձեռնության համար ստորագրած յուրաքանչյուր քաղաքացի տեր կանգնի իր ստորագրությանը։ Երբ և ինչպես, ընթացքում կտեղեկացնենք։ Այս պահին կարևոր է գիտակցել, որ մեզնից յուրաքանչյուրից կախված է.

*Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող փաստաթղթի ստորագրումը կանխելը,

*փաշինյանական վարչախմբին գրողի ծոցն ուղարկելը,

* Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի հարցով բանակցային ռազմավարությունը փոխելը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր