ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Վիրավոր երեխաներից 3-ի վիճակը ծանր է
20:12, 19.09.2023 | mamul.am
3907 | 0

«Արևիկ» բուժմիավորում է ընդունվել 9 հիվանդ, որոնցից 6-ի վիճակը միջին ծանրության է, նրանք մարմնի տարբեր մասերի բեկորային վնասվածքներ ունեն: Այս մասին Արցախի հեռուստաընկերությանն են հաղորդել «Արևիկ» բուժմիավորման բժիշկներից:

«9-ից 3-ը գտնվում են ծանր վիճակում, որոնց մեկը գտնվում է վիրահատարանում և վիրահատվում է ներքին արյունահոսություն ախտորոշմամբ: Մեկ երեխա արդեն վիրահատվել է կրծքավանդակի թափանցող բեկորային վնասվածքով: Մեկ երեխա ծանր գանգուղեղային վնասվածք ունի, պատրաստվում է վիրահատության»,- նշեց բժիշկը:

Արցախի բնակիչներից մեկը լրագրողի հետ զրույցում պատմել է, որ կրակոցների ժամանակ ընտանիքին իջեցրել է նկուղ, սակայն կինը և թոռնիկը վիրավորում են ստացել. «Կինս վիրավորվել է, թոռս էլ: Երկուսին էլ վիրահատում են»:

«Մենք գյուղից դուրս ենք եկել, մի ծառի տակ նստել ենք, որ կրակոցները հանդարտվեն, կարողանանք դուրս գալ, այդ պահին խփել են, ընկել է երեխեքի առաջը, ու այդպես բոլորը վիրավորվել են, երևի բնակչության շրջանում զոհեր էլ ունենք»,- պատմել է Արցախի բնակիչը:

Արցախցիներից մեկը պատմել է, որ իր 3 երեխաներն էլ վիրավորում են ստացել. «Մեկն էլ ռուսների մոտ է: Չգիտեմ՝ ինքը լա՞վ ք, թե ոչ»:

Հեռուստաընկերության հետ զրույցում ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ասել է, որ իր ներկայությամբ արձանագրվել է առնվազն 50 անձանց մուտքը հիվանդանոց, այդ թվում՝ կոնկրետ տեղում 15 քաղաքացիական անձանց մասին է խոսքը. «Մեր հավաքագրած տեղեկատվության համաձայն՝ շուրջ 23 քաղաքացիական անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ, որոնց մեջ նաև 8 երեխաներ: Սա ոչ թե հակաահաբեկչական գործողություն է, այլ Ադրբեջանի կողմից վարվող ցեղասպանության արյունալի փուլն է: Սա նաև միջազգային հանրության` այս 9 ամիսների ընթացքում ցուցաբերած անգործության, անհասցե հայտարարությունների և անկարողության հետևանքն է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր