ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+21 °C
«Սրանք դեռ 1,5 տարի առաջ էին գոռում, որ Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում»․ Տ․ Աբրահամյան
15:24, 20.09.2023 | mamul.am
3872 | 2

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի իշխանությունն այնքան է դժգոհ մնացել Արցախում պատերազմ կանգնեցնելուց, որ պահանջում է, որպեսզի արցախցիների հետագա ճակատագիրն Ադրբեջանի կազմում ռուսներն ապահովեն, իրենք էլ հեռվից նայեն` կապահովվի՞ արցախցիների անվտանգությունը, թե՞ ադրբեջանցիները նոր արյունոտ մարտեր կհրահրեն:
Իսկ իրենց դերը` դրան ՇԱՏ ուշադիր հետևելն է:
Իհարկե զարմանալու բան չկա. սրանք դեռ 1.5 տարի առաջ էին գոռում, որ Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում:
Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է, որպեսզի այդպես հայտարարողներն իրենց ընտանիքներով գնան և որպես Ադրբեջանի քաղաքացիներ ապրեն իրենց թուրք ախպերների հետ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր