ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+22 °C
«Սառնաղբյուրում առնվազն 5 երեխա զոհվել է, 13-ը՝ վիրավորվել». Արտակ Բեգլարյան
21:18, 20.09.2023 | mamul.am
5425 | 0

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը X-ի իր միկրոբլոգում անգլալեզու տեսանյութ է հրապարակել՝ օգատատերերին ներկայացնելով Ադրբեջանի ԶՈւ կողմից քաղաքացիական անձանց թիրախավորելու փաստեր։

«Սառնաղբյուրում ադրբեջանական գնդակոծության հետևանքով վիրավորված 7-ամյա Ռուզան Հայրապետյանն է։ Տուժած երեխաներից մի քանիսի և նրանց հարազատների հետ իմ զրույցները նոր դեպքեր են բացահայտել։ Առնվազն 5 երեխա զոհվել է, 13-ը՝ վիրավորվել», - ասել է նա։

Բեգլարյանը տեսանյութում պատմում է, թե ինչպես է Ադրբեջանը թիրախավորել տներից մեկում ապաստանած մի խումբ երեխաների և կանանց, որի հետևանքով սպանվել են 5 երեխաներ։ Երեխաներից մեկը հիվանդանոցի ճանապարհին է զոհվել, իսկ երկուսի մարմինները նույնիսկ ծնողները չեն գտնում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր