ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+22 °C
ՔՊ-ականները զգուշացնող SMS են ստացել․ «Ժողովուրդ»
09:54, 21.09.2023 | mamul.am
26170 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է որ իշխող ՔՊ-ականները սեպտեմբերի 19-ին ստացել են հերթական զգուշացնող SMS-ը, որ պետք է զգույշ լինել, ոչինչ չխոսել, փողոց միայնակ դուրս չգալ և անզգույշ հայտարարություններ չանել երկրի իրավիճակի վերաբերյալ:
Միայն մի քաղաքական մեսիջ են ստացել նրանք, այն է՝ Արցախի հարցերին Հայաստանը չի խառնվի, սակայն Հայաստանի Հանրապետության 29.600 քառակուսի կիլոմետր տարածքը պետք է պահպանվի, ու պետք է Հայաստանը պահպանի իր ինքնիշխանությունը: Շատ ՔՊ-ական պատգամավորներ, ավագանիներ, պաշտոնյաներ նույն տեքստը տարբեր խմբագրումներով երեկվանից սկսել են տարածել, որ ՀՀ ինքնիշխանությունը կարմիր գիծ է:
Այնպիսի պաթոսով համեմված են արտահայտում այդ միտքը, որ թվում է՝ հերոսություն են անում:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր