ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +19 °C ... +31 °C Վաղը`+32 °C
«Պարեկային ոստիկանության ծառայողների առնվազն 30 տոկոսը պետք է լինի կին». վարչապետ
13:48, 28.10.2023 | mamul.am
2123 | 0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը: «Վայոց ձորն առնվազն միակ մարզն է, որտեղ մենք չունենք ոչ մի կին պարեկային ոստիկան: Մենք խնդիր ենք դրել, որ ամբողջ հանրապետությունում՝ ամեն մարզում, Պարեկային ոստիկանության ծառայողների առնվազն 30 տոկոսը պետք է կին լինի: Ահա ամբողջացավ Պարեկային ոստիկանության ուսումնական գործընթացը, առաջիկայում մեր ուսումնական կենտրոնը հետևողականորեն զբաղված կլինի այդ աշխատանքով: Եվ ես ուզում եմ նորից հիշեցնել մեր հանրապետությունում նման հնարավորության մասին, որը կանայք պետք է դիտարկեն: Մինչև նոյեմբերի վերջ է դիմումների ընդունման ժամկետը, և ես մեր քույրերին և դուստրերին կոչ եմ անում ակտիվ լինել»,- մասնավորապես ասել է Կառավարության ղեկավարը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր