ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+21 °C
«Այսօր Եվլախում կտեսնենք մեր «անկախություն» իրական պատկերը». Արման Աբովյան
11:36, 21.09.2023 | mamul.am
3184 | 2

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2023 թվականի սեպտեմբերի 21-ը պետք է տոն լիներ ՝ Հայաստանի «Անկախության օրը»։
Կներեք, ինչ անկախության մասին է խոսքը, երբ հայկական իշխանությունը թշնամուն նվիրեց այն ամենը, ինչը տարածքը դարձնում է Պետություն, իսկ ժողովուրդը՝ Ազգ:
Ինչ անկախության մասին կարող է խոսք լինել, երբ թշնամին շնորհակալություն է հայտնում Հայաստանին, որ վերջինս չմիջամտեց, երբ նա ոչնչացնում էր Արցախը:
Ինչ անկախության մասին է խոսքը, երբ Հայաստանի իշխանությունը իր 120.000 քաղաքացիներին նետեց թուրքի երախը։
Ինչ անկախության մասին է խոսքը, երբ մենք ռուսներից, ամերիկացիներից, եվրոպացիներից, իրանցիներից պահանջում ենք «պաշտպանել» մեզ, իսկ ինքներս մատը մատին չենք ուզում խփել։
Ինչ անկախության մասին է խոսքը, երբ իշխանությունը կտոր-կտոր հանձնում է Հայաստանը։
Ինչ անկախության մասին կարող է խոսք լինել, երբ մեզ բոլորիս դարձրել են մեր իսկ երկրի ոչնչացման մասնակից։
Ինչ անկախության մասին կարող է խոսք լինել, երբ իշխանությունն իր գլխավոր ձեռքբերումը համարում է ասֆալտն ու «տնտեսության աճը», երբ նրա քաղաքացիներին իր անտարբեր հայացքի տակ սպանում են։
Այսօր Եվլախում մենք կտեսնենք մեր «անկախություն» իրական պատկերը»:

Աղբյուրը` Արման Աբովյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր