ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Արցախցիները բացառիկ կամային հատկանիշներով ուժեղ մարդիկ են». Տաթևիկ Հայրապետյան
03:30, 01.10.2023 | mamul.am
2665 | 1

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարիներ շարունակ Արցախի հայերի մասին ինչ անհեթեթ լեգենդներ ու պատմություններ ասես չլսեցինք, բայց իրականության մեջ իրենք բացառիկ կամային հատկանիշներով ուժեղ մարդիկ են։ 2020-ի պատերազմից հետո արագորեն հետ են գնացել ու փորձել նորից կյանք կառուցել, սովի մատնվել ամիսներով ու մնացել սեփական հողում, այս տարվա սեպտեմբերի 19֊ին էլ մինչև վերջին շունչը կռիվ են տվել սեփական հողի, տուն տեղի համար, այդքան կյանք ու սիրտ դրել այդ հողի մեջ, հետո էլ մի ճամպրուկով եկել ու էլի խոսում ես` ասում են սա էլ կանցնենք, մենակ ոտքի կանգնենք...Կամքի, կյանքի ու ուժի խորհրդանիշ են ինձ համար Արցախի հայերը, միշտ են այդպիսին եղել, հիմա առավել ևս»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր