ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«18-ամյա արցախցի Մարատին դատախազությունը թույլ չի տալիս մոր հետ տեսակցել». Արսեն Բաբայան
20:36, 30.09.2023 | mamul.am
2740 | 0

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. «3-րդ օրն էլ լրացավ դիմելուցս, բայց բանտարկված 18-ամյա արցախցի Մարատին դատախազությունը թույլ չի տալիս մոր հետ տեսակցել:
Վաղն էլ կիրակի է, ոչ աշխատանքային: Այդ թույլ չտվողները իրենց ընտանիքների հետ հանգստյան հաճելի օր կանցկացնեն ու չեն էլ հիշի, որ օրենքի կոպտագույն խախտմամբ, իրենց ձեռքով Մարատը հայտնվել է բանտարկության մեջ:
Մարատի ծնողները (հայրը վերջին պատերազմին վիրավորված, մայրն ու քույրերը 9 ամիս բլոկադայի պայմաններում գոյատևած) Երևանում են, բայց իրենց որդուն տեսակցելու իրավունք չունեն...
Շուտով կպատմեմ, թե ինչ խայտառակ ապօրինություններով կալանավորվեց Մարատ Հակոբյանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր