ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Կաթողիկոս Գարեգին Բ-ի այսօրվա ուղերձը շատ հստակ է»․ Վարուժան Գեղամյան
15:36, 01.10.2023 | mamul.am
5860 | 1

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Կաթողիկոս Գարեգին Բ-ի այսօրվա ուղերձը շատ հստակ է. «Ադրբեջանի զավթողական, ցեղասպանական գործողություններն, աշխարհի անհամարժեք արձագանքը, Արցախի նկատմամբ ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը և մեր ժողովրդի երկպառակությունը հանգեցրին Արցախի կորստյանը։
Այսօր Հայաստանի Հանրապետությունն է նույն սպառնալիքի առջև, անթաքույց խոսվում է ինքնիշխանության և պետականության կորստի վտանգների մասին, անվտանգային մարտահրավերները, տարածքային կորուստները, ակնհայտ հարկադրանքի ներքո խաղաղության հաստատման գործընթացում դրսևորվող շտապողականությունը անվստահության մթնոլորտ են առաջացրել և ընդվզում առաջ բերել…»։

Սա ևս շատ կարևոր հատված է, որը փաստում է, որ Մայր Աթոռում հասկանում են, թե ինչ են իրենցից ներկայացնում Թուրքիան և Ադրբեջանը։ Եվ որ վերջիններս չեն սահմանափակելու միայն Սյունիքի զավթումով.

«Արցախյան արյունալի պատկերը վկայությունն է այն իրողության, որ անզուսպ են թշնամու զավթողական ձգտումները, և խտրություն չի դրվում միջոցների ընտրության հարցում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր