ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
«Արցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ»․ Թաթուլ Հակոբյան
21:12, 03.10.2023 | mamul.am
39643 | 1

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ
Ադրբեջանը Արցախում առաջին հային նշանակել է Ստեփանակերտի պարետ՝ մունիցիպալ իշխանության ժամանակավոր պաշտոնակատար: Մենք չենք ցանկանում նշել նշանակված անձի անուն-ազգանունը, քանի որ սա շատ զգայուն թեմա է և կարող է վնաս տալ այլ մարդկանց:
Նշանակված անձը միջին կարգի պաշտոնյա է եղել Արցախի Կրթության նախարարությունում, Շուշիի շրջանի վարչակազմում, բարեկամական սերտ կապեր ունի Արցախի Ազգային ժողովում թունդ ընդդիմադիր խմբակցության պատգամավորներից մեկի հետ և Արցախի նախկին նախագահներից մեկի հետ ունի քավոր-սանիկական կապեր:
Առայժմ այսքանը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր