«Հրապարակ»-ը գրում է. «Վերջին իրադարձությունների ժամանակ ռուս խաղաղապահներն իրենց խայտառակ վատ են դրսևորել` բացարձակապես չկատարելով իրենց պարտականությունները և խաբելով հայերին: Մենք տեղեկացանք, որ Արցախի նախկին նախագահները մինչև վերջին պահը եղել են խաղաղապահների նստավայրում, և նրանց խոստացված է եղել, որ անվտանգ կտեղափոխեն Հայաստան, բայց ռուսները խաբել են` չկատարելով իրենց խոստումը: Դրա փոխարեն նրանցից ոմանք մեծ գումարներ են աշխատել` ադրբեջանական ցուցակներում գտնվող ինչ-որ անձանց երկրից դուրս բերելու դիմաց: Մանրամասները՝ թերթի համարում: |