ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ադրբեջանը գործնականում սկսել է դեպի Նախիջևան տանող միջանցքի ստեղծումը` Իրանի տարածքով. #Interfax
21:48, 06.10.2023 | mamul.am
5949 | 0

Ադրբեջանը գործնականում սկսել է Իրանով դեպի Նախիջևան միջանցքի ստեղծումը, հոկտեմբերի 6-ին Զանգիլանի շրջանի (բռնազավթված Կովսականի շրջան) Աղբանդ գյուղի տարածքում տեղի է ունեցել Ադրբեջանի և Իրանի միջև ճանապարհային կամրջի և սահմանային-մաքսային ենթակառուցվածքի հիմնարկեքը, գրում է Interfax-ը։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական պետական ​​«Ազերթաջ» գործակալությունը, ստեղծված օբյեկտները կծառայեն երկրների տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների ավելացմանը և կհեշտացնեն մուտքն ու ելքը Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։

Արարողությանը մասնակցել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը։

Շինարարությունն սկսվել է «Ադրբեջանի և Իրանի կառավարությունների միջև փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ Ադրբեջանի Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Իրանի տարածքով հաղորդակցության նոր կապեր ստեղծելու վերաբերյալ»:

Մուստաֆաևի խոսքով՝ Նախիջևանի հետ կապը կհաստատվի Իրանի տարածքով՝ կամուրջներով, որոնք կկառուցվեն Զանգիլանի շրջանի Աղբանդ գյուղի մոտ և Նախիջևանի տարածքում։ Նախապատրաստվել է կամրջի նախագիծը, բացի այդ, աշխատանքներ են տարվել Արազ գետի ափամերձ հատվածի վերականգնման ուղղությամբ, և գետը վերադարձել է հունը, հավելել է փոխվարչապետը։ Բացի մայրուղուց, այս հատվածում նախատեսվում է կառուցել երկաթուղային կամուրջ։ Բոլոր աշխատանքները կավարտվեն մեկ տարվա ընթացքում, ընդգծել է նա։

Սպասվում է, որ երբ միջանցքը կառուցվի, պետական ​​սահմանի անցակետով ամեն օր կանցնի 1,1 հազար մեքենա, 30 ավտոբուս և 15 հազար մարդ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր