ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Սա ինձ համար անձնական ողբերգություն է». Նաիրի Հոխիկյան
09:12, 09.10.2023 | mamul.am
10648 | 4

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հաճախակի որոշ մարդիկ կոչ են անում խուսափել բացասական էմոցիաներ պարունակող մտքերից ու հրապարակումներից՝ կենտրոնանալով այս ծանր օրերին մարդկանց հետ լավ բաների մասին խոսելու վրա։
Չեմ հասկանում և չեմ ընդունում այսպիսի գաղափարները թեկուզ և միայն այն պատճառով, որ մենք հիմա ազգային պատմական ողբերգություն ենք ապրում, և դրական բան գտնելու որևէ հնարավորություն չկա։
Ի՞նչ դրականի մասին խոսես՝ որ մեր ազգային հպարտություն Արցախը կորցրե՞լ են՝ դավաճանների ձեռքով նվիրելով թշնամուն, թե՞ դրական է, որ 120.000 հայ բռնի զրկվել է իր տնից, ունեցվածքից, նախնիների գերեզմաններից ու ծննդավայրից։ Դրակա՞ն է, որ մեր աչքի առաջ թշնամին ոչնչացնում, պղծում կամ խեղում է հայկական հազարամյակների պատմական հուշարձանները՝ վանքերն ու եկեղեցիները, ամրոցներն ու խաչքարերը։ Գուցե դրակա՞ն է, որ մի այլասերված ու այլասեռված իշխանություն էլ չի թաքցնում իր իրական նպատակները և Հայաստանը տանում է թուրքացման՝ դա անվանելով ինքնիշխանություն։
Մարդիկ ոգևորվել են, որ տեղահանված Արցախցիներին օգնության են հասել Հայաստանի հազարավոր բնակիչներ ու աշխարհի այլ երկրներ։
Բայց ոչի՞նչ, որ Արցախցիներն այդ օգնության կարիքը չէին ունենա, եթե Հայաստանն ու աշխարհը չոչնչացնեին հայկական Արցախը։
Դա նույն է, թե ծնողիդ սպանեն, բայց դու ուրախանաս, որ հուղարկավորությանը շատ մարդ է եկել, մի բան էլ թաղման ծախսերը իրենց վրա են վերցրել սպանողները։ Դե դրական բան տեսեք դրա մեջ, երբ ծնողն այլևս չկա։ Արցախը չկա, դուք դրականը տեսեք ... ես չեմ կարող։ Սա ինձ համար անձնական ողբերգություն է, որից կսղատվեմ լոկ այն ժամանակ, երբ նույնը անեմ թշնամու հետ»:

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր