ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Նայիր ժողովրդի աչքերին ու ասա՝ ի՞նչ ես բանակցում». Վարդան Օսկանյան
11:12, 09.10.2023 | mamul.am
3403 | 2

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությանը՝ այն անվանելով սխալ. «Սխալները շարունակվում են. վերջին օրինակը Գրանադայում ստորագրած հայտարարությունն է: Այնտեղ Ղարաբաղի հարց ընդհանրապես չկա: Հարցը վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականությանը: Իսկապե՞ս, մենք Ղարաբաղի հարցից հասանք ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը և դա հերոսաբար ներկայացնում ենք, որ ինչ-որ գործ ենք արել, հաջողություն եք ունեցել, որ աշխարհը ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը, իսկապե՞ս, լուրջ եք ասո՞ւմ: Փաշինյանի ասած տարածքային ամբողջականությունը մեզ համար անորոշ է: Նա պետք է կանգնի ժողովրդի առաջ, նայի ժողովրդի աչքերին և ասի՝ այդ թվերի մեջ ի՞նչ է մտնում: Հասկացանք, Ղարաբաղը տվել ես, իսկ, այսպես կոչված, անկլավներն այդ թվի մեջ կա՞, թե՞ ոչ: Քո շրջապատի մարդիկ ասում են՝ չկա, բայց դու քո ասուլիսներից մեկում ասացիր՝ այո՛, դա էլ ենք տալիս: Դա՞ է քո հասկացած տարածքային ամբողջականությունը, որ ՀՀ քաղաքացին Պարսկաստան գնալուց անցնի Ադրբեջանո՞վ, որ ՀՀ քաղաքացին Վրաստան գնալուց անցնի Ադրբեջանո՞վ, դա՞ է լինելու մեր տարածքային ամբողջականությունը»,- ասել է նախկին պաշտոնյան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր