ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+22 °C
Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը
11:24, 09.10.2023 | mamul.am
3024 | 1

Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը: Այս մասին РБК-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցերի ամբողջ շրջանակի շուրջ եռակողմ երկխոսությունը երբեք չի ընդհատվել։ Հույս ունենք, որ նման շփումները կշարունակվեն»,- ասել է նա՝ նշելով, որ քննարկվում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում արտգործնախարարների մակարդակով քննարկումների անցկացման հնարավորությունը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր