ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+22 °C
«Մեղրիի երթուղու ստեղծումն Ադրբեջանի հիմնական տարածքը կկապի Նախիջևանի հետ»․ Գալուզին
12:18, 09.10.2023 | mamul.am
4712 | 2

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հարցազրույց է տվել РБК-ին, որտեղ խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Մոսկվայի ու Երևանի շփումների և ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի հետագա ճակատագրի մասին։

«Ռուսաստանը ելնում է նրանից, որ բոլոր խնդիրները ցանկալի է լուծել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման առնչությամբ արդեն երեք տարի բանակցություններ են անցկացվում փոխվարչապետների մակարդակով։ Այս տարվա հունիսի 2-ին կողմերը նկատելի առաջընթաց են գրանցել այդ հարցով։ Կարծում ենք, որ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը և հենց Մեղրիի երթուղու ստեղծումն Ադրբեջանի հիմնական տարածքը կկապի Նախիջևանի հետ։ Խոսքը Հայաստանի տարածքով երկաթուղային ճանապարհի մասին է, ուստի ես թույլ տվեցի ինձ օգտագործել Մեղրիի երթուղի անվանումը։ Կարծում ենք՝ դա կարևոր գործոն կլինի Անդրկովկասում ընդհանուր իրավիճակի կարգավորման համար»,- ասել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր