ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+22 °C
«Անկարան հույս ունի, որ Երևանը ճիշտ քայլեր կձեռնարկի». Յաշար Գյուլեր
15:24, 09.10.2023 | mamul.am
3360 | 1

«Անկարան հույս ունի, որ Երևանը ճիշտ քայլեր կձեռնարկի։ Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջան քայլերին՝ ուղղված իր տարածքային ամբողջականության պաշտպանությանը»,- ինչպես հաղորդում է ադրբեջանական Report-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:

«Տարածաշրջանում բարենպաստ պայմաններ են ստեղծվել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատման համար: Անկարան հույս ունի, որ Երևանում կգիտակցեն դա և համապատասխան քայլեր կձեռնարկեն։ Հուսով ենք, որ հնարավորինս արագ կհասնենք համակողմանի կարգավորման, ինչը թույլ կտա տարածաշրջանում կայունություն և բարեկեցություն ապահովել»,- ասել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր