ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+22 °C
Բացահայտվել է իսրայելական տանկերի վրա «Վե» տառի նշանակությունը
20:00, 09.10.2023 | mamul.am
13704 | 0

V տառով իսրայելական տանկերը կապ չունեն Ռուսաստանի հետ։ Նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Անդրեյ Կլինցևիչը, գրում է NEWS.ru-ն։

Տառը, որը հայտնի է դարձել Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ընթացքում, պատկերված է Իսրայելի բանակի տանկերի վրա՝ նպատակահարմարության նկատառումներից ելնելով, պարզաբանել է նա: Բացի այդ, իսրայելցիներն այն վաղուց են օգտագործում։

«Պարզ գրաֆիկական խորհրդանիշները հեշտությամբ տարբերվում են մեծ հեռավորությունների վրա դիտարկման սարքերով»,-ասել է նա։

Ավելի վաղ սոցցանցերում տարածվել էին լուսանկարներ, որոնց վրա պատկերված են իսրայելական տանկերը՝ V տառով, և, ենթադրաբար, Z տառով, ինչը հարցեր էր առաջացրել օգտատերերի շրջանում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր