ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+22 °C
Արարատ Միրզոյանը Բիշքեկ չի մեկնի, Լավրով-Բայրամով- Միրզոյան հանդիպումը չի կայանա
18:24, 09.10.2023 | mamul.am
4164 | 1

ՀՀ ԱԳՆ-ն դեռևս հոկտեմբերի 4-ին է գրավոր տեղեկացրել ԱՊՀ գործադիր կոմիտեին, որ հոկտեմբերի 12-ին քաղաք Բիշքեկում նախատեսվող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը:Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Բիշքեկ:

Այսօր ավելի վաղ ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ Մոսկվան դիտարկում է Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը հոկտեմբերի 12-ին Բիշքեկում՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում։

«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցերի ողջ շրջանակի շուրջ երբեք չի ընդհատվել: Հուսով ենք, որ նման շփումները կշարունակվեն»,- ասել էր բարձրաստիճան դիվանագետը:

Նա տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմն արդեն տվել է սկզբունքային համաձայնությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր