ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+22 °C
Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը հետաձգվեց
19:06, 09.10.2023 | mamul.am
1558 | 0

Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը հետաձգվեց։ Դատավորը հայտարարեց, որ նախնական դատալսումները հետաձգվել են՝ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված, իսկ հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին, ժամը 15։00-ին։

Լրագրողների զրույցում ասաց Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը կրկին նշեց, որ ակնհայտ ապօրինի քաղաքական հետապնդում է տեղի ունենում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ։

«Նման հետապնդումների պայմաններում դատավորները ստիպված են միշտ աղավաղել օրենքը։ Դատական նիստն իրավազոր չեմ համարում, դատավորն այս նիստի համար ենթակա է կարգապահական պատասխանատվության, բայց դա չի լինելու»,- ասաց Աթանեսյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր