ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
«Մենք սկսել ենք. Իսրայելը կհաղթի». Նեթանյահուն հրապարակել է Գազայի հրթիռակոծության կադրեր
21:12, 09.10.2023 | mamul.am
5545 | 1

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրապարակել է Գազայի հատվածի շենքերի վրա զանգվածային հարձակումների կադրեր, որոնք առնչություն ունեն ՀԱՄԱՍ-ի զինյալների հետ։

«Մենք սկսել ենք. Իսրայելը կհաղթի»,- սոցցանցի իր էջում տեսանյութը մակագրել է Նեթանյահուն։
Նախկինում Իսրայելի կառավարությունը հավանություն էր տվել Գազայում Իսրայելի պաշտպանության բանակի պատասխան գործողություններին։ Ռազմական միջոցառումների նպատակը ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման բոլոր օբյեկտների ոչնչացումն է։ Գազայում բնակվում է մոտ երկու միլիոն մարդ, որոնց մեծ մասը երեխաներ են։ Սակայն հումանիտար միջանցքները դեռ բաց չեն։

Թել Ավիվը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում բանակցել ՀԱՄԱՍ-ի հետ, քանի որ դրա ժամանակն արդեն անցել է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր