ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Իսրայելի նախագահը կոչ է արել բոլոր երկրներին ճանաչել ՀԱՄԱՍ-ը` որպես ահաբեկչական կազմակերպություն
23:24, 09.10.2023 | mamul.am
3056 | 0

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը կոչ է արել բոլոր երկրներին բարձրաձայն և հստակ դատապարտել ՀԱՄԱՍ-ի զինյալների գործողությունները, ինչպես նրանք ժամանակին դատապարտել են ԴԱԻՇ ահաբեկիչներին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նրա կարծիքով՝ այսօր այս երկու կազմակերպություններն էլ գրեթե նույնն են դարձել։

Հերցոգը նաև ասել է, որ ՀԱՄԱՍ-ն է կրում ողջ պատասխանատվություննը պատանդների կյանքի համար, որոնց վերցրել է, և կոչ է արել ապահովել նրանց անհապաղ վերադարձը հայրենիք:

Նա նաև նշել է, որ Հոլոքոստից ի վեր մեկ օրում այսքան շատ հրեա չէր սպանվել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր