ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
ՔՊ-ին հաջողվել է «Հանրային ձայն» կուսակցությանն իր կողմը գրավել. «Հրապարակ»
09:18, 10.10.2023 | mamul.am
6634 | 3

«Հրապարակ»-ը գրում է. «Երևանի ավագանին այսօր առաջին նիստը կհրավիրի, որի օրակարգում քաղաքապետի ընտրությունն է։ Ենթադրվում էր, որ ոչ իշխանական 3 ուժերը՝ Անդրանիկ Թևանյանի, Հայկ Մարությանի և Արտակ Գալստյան-Վարդան Ղուկասյան (Դոգ) զույգի, կմիավորվեն ու Երևանում իշխանություն կձևավորեն, սակայն չհաջողվեց։ ՔՊ-ն և իշխանության դուստր ձեռնարկություն «Հանրապետություն» կուսակցությունը` իր 32 մանդատով (65 մանդատից) իշխանություն կձևավորեն Երևանում, քանի որ նրանց հաջողվել է «Հանրային ձայն» կուսակցությանն իրենց կողմը գրավել։
Դոգը մի քանի չեմուչումից հետո հայտարարեց, որ չի աջակցելու ռոբասերժական կլանի՝ իշխանության գալուն։ Ավինյանը չէր ընտրվի, և կարող էին նոր ընտրություններ կայանալ, սակայն Դոգը հայտարարեց, որ դեմ է նաև նոր ընտրություններին, այսինքն` ո՛չ Հայկ Մարությանին է օգնելու՝ դառնալ քաղաքապետ, ո՛չ էլ բոյկոտելու է ավագանու առաջին նիստը, և կինոն, ինչպես ասում են, ավարտվեց։ Այսօր նրա կուսակցության անդամներից մեկը կամ մի քանիսը կմասնակցեն նիստին, քվորում կապահովեն, և Ավինյանը 27 ձայնով կընտրվի քաղաքապետ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր