ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Իսրայելի վրա հարձակումը պատրաստվել է ավելի քան մեկ տարի․ ՀԱՄԱՍ
10:48, 10.10.2023 | mamul.am
4045 | 0

Իսրայելի վրա հարձակումը պատրաստվել է ավելի քան մեկ տարի։ Այս մասին Associated Press-ի հետ զրույցում ասել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ներկայացուցիչ Ալի Բարաքեն։ «Հարձակման նախապատրաստմանը մասնակցել են ՀԱՄԱՍ-ի շուրջ վեց բարձրաստիճան հրամանատարներ: Իրանը չի օգնել խմբավորմանը և չի մասնակցել Իսրայելի վրա հարձակման ծրագրին: Իրանն ու «Հըզբոլլահ»-ը նախկինում օգնել են ՀԱՄԱՍ-ին, բայց 2014 թվականից ի վեր խմբավորումն ինքն է հրթիռներ արտադրում և զինյալներին վարժեցնում: Հարձակումն ուղղված է եղել Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերի խափանմանը: Հարձակումը պայմանավորված է եղել Իսրայելի կառավարության մի շարք գործողություններով, որոնք իրականացվել են վերջին մեկ տարվա ընթացքում: Խոսքը Երուսաղեմի սրբավայրեր սադրիչ այցերի և Իսրայելում պաղեստինցի բանտարկյալների վրա ճնշման ուժեղացման մասին է։ Բացի այդ, Թել Ավիվը շարժման ղեկավարությանը վերացնելու ծրագրեր ունի: Ռազմական գործողություններին մասնակցել է Գազայի հատվածում գտնվող 40 000 զինյալներից մոտ 2000-ը: Մենք հույս ունենք, որ դաշնակիցները կօգնեն, եթե շարժումը ձախողվի։ ՀԱՄԱՍ-ը պատրաստ է Իսրայելի հետ երկարատև պատերազմի սցենարին»,- ասել է Բարաքեն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր