ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Աբովյան քաղաքում գազաբալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ
10:30, 10.10.2023 | mamul.am
2154 | 0

Հոկտեմբերի 9-ին, ժամը 21։33-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 1 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի շքամուտքում գազաբալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Պարզվել է, որ բնակարաններից մեկում գազաբալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. քաղաքացիները այրվող գազաբալոնը դուրս են բերել շքամուտք:
Փրկարարները շենքից 70 քաղաքացու տարհանել և տեղափոխել են անվտանգ տարածք:
Բնակիչներ՝ Մ. Գ-ն (ծնված 1959թ.), Ծ. Գ-ն (ծնված 2007թ.) և Կ. Ի-ն (ծնված 1962թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, այնուհետև բժշկական կենտրոն են դիմել բնակիչներ Ծ. Մ-ն (ծնված 1960թ.), Մ. Մ-ն (ծնված 1967թ.) և Մ. Մ-ն (ծնված 1991թ.), որտեղ տուժածները ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:02-ին, մարվել՝ 22:50-ին: Շքամուտքում այրվել են երեք բնակարանի մուտքի դուռ և կենցաղային իրեր:

Աբովյան քաղաքում գազաբալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ
Աբովյան քաղաքում գազաբալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր