ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
«Արտահերթ ընտրությունները շիկացնելու էին՝ առանց այն էլ առկա լարված մթնոլորտը». Տիգրան Ավինյան
11:00, 10.10.2023 | mamul.am
2792 | 0

«Վերջին շրջանում շատ խոսվեց Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Կարծում եմ՝ մեր քաղաքացիներն անցնող հինգ տարվա ընթացքում համոզվել են, որ մեր քաղաքական թիմը երբեք չի խուսափել արտահերթ ընտրություններից և ընդունել է այն արդյունքները, որոնք ձևավորվել են քաղաքացիների ազատ կամարտահայտման արդյունքում»,- իր ելույթում ասաց Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրված Տիգրան Ավինյանը: «Երկրում ստեղծված իրավիճակը, հազարավոր մեր հայրենակիցների՝ ԼՂ-ից բռնի տեղահանվելը բոլորիս պետք է համախմբի՝ ամեն կերպ նրանց աջակցելու, կարիքները հոգալու գործում, իսկ նոր ընտրություններն այս փուլում ոչնչով չէին նպաստելու դրան, ավելին, շիկացնելու էին՝ առանց այն էլ առկա լարված մթնոլորտը»,- նշեց ՔՊ-ական թեկնածուն՝ հավելելով, որ «այժմ ոչ թե քարերը նետելու, այլ հավաքելու ժամանակն է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր