ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Արցախցիները մարզերից հայտնում են, որ ահավոր իրավիճակում են». Արշակ Աբրահամյան
12:30, 10.10.2023 | mamul.am
7863 | 2

Վերլուծաբան, հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, մարզերից ինձ դիմում են բազմաթիվ արցախցիներ և հայտնում, որ այնտեղ ահավոր իրավիճակում են։ Մարդիկ դիմել են համայնքապետարաններ, բայց դեռ պատասխաններ չեն ստացել և ոչ մի օգնություն։ Բառացիորեն տեղեկացրին, որ պառկած են չոր մահճակալներին (շատերը անգամ դա էլ չունեն և գիշերում են ավտոմեքենաներում) և անհրաժեշտ են գոնե բարձեր, մատրասներ, ծածկոցներ և քնապարկեր։
Այդ իսկ պատճառով ես խնդրում եմ ՀՀ մարզերի բոլոր ակտիվիստներին և ժողովրդին, որպեսզի տեղերում փորձեք ինքնակազմակերպվել, հավաքագրել և բաշխել նման տեսակի ապրանքները և հիգիենայի պարագաներ։
Եղանակները գնալով ցրտում են և մարդիկ հայտնվել են անելանելի իրավիճակում։ Եկեք իրար հետ միասին համակարգված փորձենք գոնե այնպես անել, որ մեկ էլ մրսածության ու հիվանդության համաճարակ չսկսվի բռնի տեղահանվածների մոտ։
Վստահ եմ՝ միասին կարող ենք հաղթահարել այս ամենը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր