ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Էրդողանը Հայաստանին ուղղված հերթական պահանջ-նախապայմանն է հնչեցրել». Վարուժան Գեղամյան
16:48, 10.10.2023 | mamul.am
4837 | 0

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Էրդողանը երեկվա իր ելույթում նորից հնչեցրել է Հայաստանին ուղղված հերթական պահանջ-նախապայմանը.

«Ակնկալում ենք, որ Հայաստանի կառավարությունը առաջիկայում կորդեգրի խաղաղությանն, անվտանգությանը և բարօրությանն ուղղված քաղաքականություն։ Նորից ուզում եմ կրկնել, որ եթե այդպես լինի, և Հայաստանը պահի իր տված խոստումները, մասնավորապես՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը, պատրաստ ենք Հայաստանի հետ քայլ առ քայլ զարգացնել մեր հարաբերությունները։ Իսկ Իրանի կառավարությանը կոչ ենք անում միանալ այս պատմական նախագծին»։

Երեք հետևություն.

◾️Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը դեռ 2020թ-ին խոստացել է բացել միջանցք։ Հենց այս «խոսքը պահելու» մասին է անդադար նշում Էրդողանը։

◾️ Թուրքիան ոչ մի դեպքում չի բարելավելու Հայաստանի հետ հարաբերությունները։ Նա օգտագործելու է այդ խայծ-թեման՝ Հայաստանից «քայլ առ քայլ» նոր կարևոր զիջումներ ստանալու համար։

◾️ Իրանը շարունակում է մնալ Սյունիքով թուրանական միջանցքի դեմ միակ իրական գործոնը։ Սա է պատճառը, որ վերջին շրջանում թուրք-ադրբեջանական երկյակը փորձում է ամեն գնով մեղմացնել իրանական դիրքորոշումը։

Սրա հետ միաժամանակ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը այցելելու է այսօր օկուպացված Շուշի, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զ. Հասանովը հրամայել է ուժեղացնել Հայաստանի հետ ռազմաճակատի գծում ծառայությունը։
Պաղեստինա-իսրայելական պատերազմի ֆոնին մեր տարածաշրջանում կարող են զարգանալ ամենածայրահեղ իրադարձությունները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր