ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ գագաթնաժողովին
17:06, 10.10.2023 | mamul.am
3900 | 2

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ չի կարողանա մասնակցել հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին: Այս մասին РИА Новости-ին հայտնել են Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ բանակցությունները կայացել են հայկական կողմի նախաձեռնությամբ: «Զրույցի ընթացքում Հայաստանի վարչապետն ափսոսանքով հայտնել է, որ մի շարք հանգամանքների պատճառով չի կարողանա մասնակցել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին»,- հայտնել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր