ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Արցախի նախագահներին ռուսները չեն հանձնել Բաքվին». Մետաքսե Հակոբյան
11:06, 11.10.2023 | mamul.am
7599 | 4

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը 24TV-ի եթերում անդրադառնալով լուրերին, ըստ որի՝ Արցախի նախկին նախագահներին Ադրբեջանին հանձնեցին ռուսները, ասել է. «Էդպես չի եղել, ռուսները չեն հանձնել: Ողջ ընթացքում առիթ եմ ունեցել շփվելու նախագահների, գեներալների հետ, իրականում հենց էդպիսի պահվածք էի պատկերացնում՝ արժանապատիվ, ԱՀ ղեկավարներին վայել. իրենք հատուկ թաքստոցներ չեն փնտրել, չեն թաքնվել: Ձերբակալման պահին բոլորը միասին են եղել, բայց ո՛չ՝ ռուսական ռազմաբազայում»: Հարցին ինչո՞ւ չփորձեցին դուրս գալ Արցախից, չկա՞ր հնարավորություն, նշել է. «Իհարկե կար: Իրենք չգնացին այդ քայլին: Ասացին՝ պիտի վերջինը դուրս գան... վերջում արդեն չհասցրեցին»:

«Արցախի նախագահներին ռուսները չեն հանձնել Բաքվին». Մետաքսե Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր