ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Երկրաշարժ՝ Հայաստանում
16:42, 11.10.2023 | mamul.am
36284 | 0

Հոկտեմբերի 11-ին, տեղական ժամանակով ժամը 16:00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:00-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.98⁰ և արևելյան երկայնության 45.65⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան-Հայաստան՝ Ջերմուկ քաղաքից 18 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Գնդեվազ և Կեչուտ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում՝ 2 բալ ուժգնությամբ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր